
ԵՄ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտմամբ, ինչն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքները, ասված է ԵՄ հայտարարության մեջ։
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմանը։
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։
«Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ խաղաղության գործընթացի շարունակությանը»,- ասված հաղորդագրության մեջ։




