
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Փետրվարի 20-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում կբեմադրվի չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը: Ներկայացնելով ներկայացումն ու ներկայացման գաղափարը` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյան: ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը նշել են, որ պիեսը ներառում է մարդասիրական և հայրենասիրական մեծ գաղափարներ և ամեն անգամ ներկայացումը նվիրվելու է որևէ ազատամատիկի և հերոսի: Այս անգամ այն նվիրվելու է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, Արցախյան գոյամարտի մասնակից Արմեն Մազմանյանի հիշատակին:
Փետրվարի 21-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, Արցախյան գոյամարտի մասնակից Արմեն Մազմանյանը կդառնար 54 տարեկան: Այդ առիթով արվեստի վաստակավոր գործչի հիշատակին փետրվարի 20-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում կբեմադրվի չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի տեղեկացմամբ` ներկայացումն առաջին անգամ բեմադրվել ու նվիրել է հայոց ազգային բանակի կազմավորման 20-ամյակին:
Կարել Չապեկի «Մայրը» պիեսը ներառում է մարդասիրական և հայրենասիրական մեծ գաղափարներ: Պիեսի հիմքում ընկած է մի մոր, մի կնոջ պատմություն, ում ամուսինը և չորս զավակները հանուն մեծ և վսեմ գաղափարների զոհում են իրենց կյանքը: Վերջում մնում է միայն մեկ որդի` տասնյոթամյա Տոնին, որը որոշում է գնալ կռվելու, քանի որ հայրենիքը վտանգի մեջ է: Մայրը ամեն գնով փորձում է ետ պահել իր միակ որդուն: Մայրական անսահման սիրո զգացումը պայքարի մեջ է մտնում պարտքի գիտակցության հետ: Հանգուցյալ ամուսինն ու զավակներն անցնում են մոր հիշողության միջով: Նրանք հայտնվում են բեմում ասես ողջեր` խորհրդանշելով իրենց գործի անմահությունը: Եվ մայրը հասկանում է, որ չուղարկել վերջին որդուն` պաշտպանելու զոհվածների գործը, կնշանակի դավաճանել նրանց հիշատակը, կնշանակի` նրանք իզուր են ապրել և զոհվել: Եվ հենց այդ նույն մայրը, ով ատում և անիծում էր պատերազմը, հենց ինքն էլ զենքը տալիս է որդուն և ուղարկում պաշտպանելու Հայրենիքը: Պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան է:
Լալա Մնացականյանը պատկերացում անգամ չուներ, որ բեմադրությունն այդքան երկար կյանք կունենա: Սակայն արդեն 3-րդ տարին է, որ ներկայացումը ոչ միայն բեմադրվում է, այլև ստանում է հրավերներ: Լալա Մնացականյանը լավ հիշում է նաև Արմեն Մազմանյանի արձագանքն ու տպավորությունները, երբ նա առաջին անգամ դիտեց այս ներկայացումը:
«Մայրը» ներկայացումը մի գործ է, որտեղ խոսվում է պատերազմի և պատերազմի հետևանքների մասին: Եվ սա այն թեման է, որը չունի ազգություն և երբեք չի ծերանա, նկատեց Ներկայացման գլխավոր դերակատար Արմեն Կարապետյանը:
Ներկայացումը բեմադրվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում վաղը ժամը 18-ին:




