ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ որպես ամենահյուրընկալ երկիր

Ըստ Euronews.travel կայքի Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է:

Ուսումնասիրության համար հաշվի են առնվել տարբեր հանգամանքներ՝ սկսած տեղացիների  բարեհամբյուր վերաբերմունքից մինչև տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը, ինչպես նաև սահմանային ամենաքիչ սահմանափակումներ ունենալը:

Այցելությունների թվի ավելացման մասին փաստում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոցներ և արգելոց-թանգարաններ կատարված այցելությունների վիճակագրությունը:

Այն է՝  2023 թ․  փետրվարի տվյալներով   ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28 %-ով։

2023 թ․ փետրվարին  այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 22942, որից   17852 -ը՝  վճարովի, 5090-ը՝  անվճար։

2022 թվականի նույն ժամանակահատվածի համար գրանցվել է  ընդհանուր

16420 այցելություն, որից վճարովի՝ 11832,  անվճար՝  4588։

Կարդացեք նաև

Back to top button