
Այսօր ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։
Մարտի 3–ին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պտվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել: Պատվաստման ենթակա են նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:




