Քաղաքական

Աշոտ Ղուլյան.«Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին»

Ինչպես հաղորդել են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, փետրվարի 17-ին հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ երեկ Երևանում ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Հանդիպմանը, ԱԺ նախագահը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը:

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները, նշել է նա, վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին: ԼՂՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ հակամարտության լիարժեք կարգավորում հնարավոր չէ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում:

Կարդացեք նաև

Back to top button