ԿարևորՔաղաքական

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Սեթ Մեգըզայները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ս․թ․ մարտի 1-ին դեսպան Մակունցը հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայներին (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում դեսպան Մակունցի՝ Ռոդ Այլընդ այցելության վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button