
Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ բացվել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության միջոցներով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ու ավագանու որոշմամբ:
Հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, զոհերի հարազատները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես են եկել ելույթներով:
«Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է:




