
Քութաիսի դատարանը Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին դատապարտել է 5 տարի ազատազրկման: Դատաքննության համաձայն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մերաբիշվիլին ապօրինի կերպով աշխատանքի է տեղավորել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ավելի քան հազար ակտիվիստների: Վրաստանի նախկին նախագահի գլխավորած կուսակցության օգտին քարոզչություն տանելու համար, ակտիվիստները պետական բյուջեից ստացել են 5.2 մլն լարի: Մերաբիշվիլին պնդում է, որ ինքը դարձել է Վրաստանի ներկա իշխանությունների քաղաքական հետապնդումների զոհը: Նրա պաշտպանները պատրաստվում են Քութայիսի քաղաքային դատարանի որոշումը բողոքարկել:




