ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը կարևորում է Բաքվի եւ Երեւանի միջեւ միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը

Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, ամենակարևորն է՝ խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Բաքվի և Երևանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանի դելիմիտացիայի միջոցառումներ, վստահության ամրապնդում հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստում: Ամենակարևորն այն է, որ խուսափենք միջնորդական ջանքերի կրկնօրինակումից ու մրցակցությունից, հասնենք դրանց սիներգիայի», — ասել է Գալուզինը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Երևանի ու Բաքվի միջև միջնորդության մասին Եգիպտոսի նախաձեռնությանը։

«Հենց այդպես ենք մենք ընկալում այնպիսի մեծ եւ ազդեցիկ երկրի նախաձեռնությունը, ինչպիսին Եգիպտոսն է, Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին օգնելու հարցում», — հավելել է Գալուզինը:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:

Կարդացեք նաև

Back to top button