ԿարևորՀասարակություն

Անթալիայի, Մերսինի և Հաթայի նահանգային իշխանությունները կոչ են արել բնակիչներին հեռու մնալ ափամերձ գոտուց

Անթալիայի, Մերսինի և Հաթայի նահանգային իշխանությունները կոչ են արել բնակիչներին հեռու մնալ ափից՝ ծովի մակարդակի բարձրացման սպառնալիքի պատճառով։

Երկու երկրաշարժերի հետևանքով տուժել է առնվազն ութ մարդ, ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Նա հավելել է, որ այս պահին Թուրքիայի Միջերկրական ծովի ափին ցունամիի վտանգ չկա։

Հաթայի շրջանի ղեկավար Լյութֆյու Սավաշը հայտնել է, որ կան տուժածներ, որոնք գտնվում են փլատակների տակ։ Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դեֆնե բնակավայրում ավերված տներ կան։

Սամանդաղ քաղաքում կին է մահացել, չորս մարդ փլատակների տակ է.

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մի քանի մարդ վիրավորվել է սիրիական Ալ-Աթարիբ քաղաքում։ Բացի այդ, հաղորդվում է փլատակներում հայտնված մարդկանց մասին։

Առնվազն վեց մարդ վիրավորվել է Հալեպում, հայտնում է SANA-ն։ Ըստ բժիշկների՝ քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ, որոնք տուժել են շենքերի փլուզման ժամանակ։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել էր 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժի մասին, որոնք իրար են հաջորդել 17 րոպե տարբերությամբ։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ նույն նահանգի Սամանդաղ շրջանում։

Միաժամանակ, ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի, Անթաքիայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ։

Ցնցումները զգացվել են Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Իսրայելում և Եգիպտոսում։

Կարդացեք նաև

Back to top button