Միջազգային

Լիբանանում ձեւավորեց նոր կառավարություն՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար

Լիբանանում տասն ամսից ավելի տեւող քաղաքական ճգնաժամը հանգուծալուծվել է նոր կառավարության ձեւավորումով, հայտնում է «Ֆրանս պրեսը»՝ հղում անելով կառավարության աշխատակազմի ղեկավար Սուհեիլ Բուջիին։ Բուջին հրապարակել է կառավարության նոր կազմը, որի ղեկավար էր երեկ նշանակվել Թամմամ Սալամը։

Վարչապետի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, ըստ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի, հայտարարել էր, որ «համաձայնության միջոցով կարելի է մեղմացնել լարվածությունը եւ դուռ բացել՝ վետոների պարտադրանքը շրջանցելու, Լիբանանի եւ լիբանանցիների անվտանգության մասին մտածելու համար»։

Ըստ թերթի՝ հիմնական խնդիրը ներքին գործերի նախարարի թեկնածուի շուրջն էր։ «Ֆրանս պրեսը» հայտնում է, որ համաձայնությունն արդեն կայացել է եւ էներգետիկայի նախկին նախարար Ջեբրան Բասիլը նշանակվել է արտաքին գործերի, իսկ պատգամավոր Նուհադ Մաշնուկը՝ ներքին գործերի նախարար։

Վերջին շրջանում Լիբանանում իրավիճակը սրվել էր հարեւան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Back to top button