
Տրանսպորտի և կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը կյանքի կոչվի, այսօր ՀՀ- ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ հանդիպման ժամանակ հայտրարարել է նախարար Գագիկ Բեգլարյանը։ «Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է նա։
Դեսպանը նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտել է, որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:
Նա հաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:




