
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԷՅ Թի փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են Գյումրու կանաչապատման ոլորտի, ոռոգման համակարգի, այդ ոլորտներում առկա բացերի, դրանց լուծման և մի շարք այլ հարցերի մասին։

«ԷՅ Թի փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրով նախատեսվում է անտառածածկ տարածքի հիմնում՝ աղբադաշտի հարևանությամբ: Նախորդ տարի համայնքի կողմից տվյալ տարածքում հիմնվել էր 2 հեկտար անտառածածկ, որը նախատեսվում է ավելացնել ևս 20 հեկտարով՝ այս անգամ արդեն «ԷՅ Թի փի» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում։ Հանդիման ընթացքում կողմերը քննարկել են հողի տրամադրման, անտառաշերտի հիմնման, հետագա շահագործման և բազմաթիվ այլ հարցեր։
Համայնքապետարանը «ԷՅ Թի փի» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցել է նաև նախորդ տարի, որի արդյունքում մոտ 3000 ծառ և թուփ է տրամադրվել քաղաքին, որոնք տնկվել են Գյումրու Վարդանանց, Հայուհու, «Մուշ-2» թաղամասի հրապարակներում և Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։




