ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 17-20-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան, հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսված նաև Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում, ասված է ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի հաղորդագրությունում:

Երևանում Կիլյունենը և Օբերգը կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի փոխնախարարի, պաշտպանության փոխնախարարի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահի և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև

Back to top button