ԿարևորՔաղաքական

Սա պատմական այց է. Տոյվո Կլաարը՝ Արարատ Միրզոյանի Թուրքիա այցի մասին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին: 

«Սա պատմական այց է այն բանից հետո, երբ Հայաստանը որոշում կայացրեց աջակցել կարիքավոր հարևանին: Հուսանք, որ այցը հայ-թուրաքկան հարաբերությունների մեկնարկը կլինի»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ փետրվարի 15-ին, կմեկնի Թուրքիա, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման (Հասանմսուր) քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Կարդացեք նաև

Back to top button