ԿարևորՀասարակություն

Արտոնություններ են սահմանվել ՀՀ և Արցախի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների և այլ խմբերի համար

Երևանի ավագանին այս տարվա առաջին նիստում որոշել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրել Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներին՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության շինության և փոխադրամիջոցի մասով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Արտոնությունը տրամադրվել է 1739 քաղաքացու, որից 532-ը՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 6-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ, 1202-ը՝ զոհվածների ընտանիքների անդամներ: Նշված անձինք ազատվել են 2021-2022 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունների և տույժի վճարումից՝ 9,531,611.0 (ինը միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր տասնմեկ) ՀՀ դրամի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button