
Արևմուտքը խարխլում է իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ՆԱՏՕ-ի բլոկի արևելյան թևում կոալիցիոն ուժերի թիվն ավելացել է 2,5 անգամ՝ հասնելով 33 հազարի, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան վերնախավի մի մասի ապակառուցողական գործունեությունն է՝ կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ երկրների ներսում իրավիճակը խարխլելու համար»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
Սիդորովը մատնանշել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի աճը։ Այսպիսով, նրա խոսքով, անցյալ տարվա փետրվարից մայրցամաքի այս հատվածում կոալիցիոն ուժերի թիվն աճել է 2,5 անգամ՝ 13-ից հասնելով 33 հազարի, որից մոտ 15 հազարը ամերիկացի զինվորականներ են։




