Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Վախ կար, չեմ թաքցնում, բայց հաղթահարեցի․ Դավիթ Կարապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Դավիթ Կարապետյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում։ 2007-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Մանկուց զբաղվել է կարատեով, Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի առաջնությունում 2019-ին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Դպրոցն ավարտելուց հետո 2020-ին ընդունվել էՀյուսիսային համալսարան, նույն թվականի օգոստոսի 13-ին զորակոչվել է։

Ծառայել է Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասում, հրետանավոր է։ Երբ պատերազմը սկսվեց, մոտ մեկ ու կես ամսվա ծառայող էր։ «Լսեցինք, որ Ադրբեջանը ամբողջ սահմանի երկայնքով զորք է կուտակել ։ Նորակոչիկների համար այդ ամենը շատ տարօրինակ էր։ Առաջին պայթյուններից հետո վախ կար, իմ մեջ էլ վախ կար, չեմ թաքցնում, բայց առաջին օրվանից հետո հաղթահարեցի»,-պատմում է Դավիթը։

Հոկտեմբերի 3-ին նա բեկորային վիրավորում է ստացել ոտքից։ Վաղաժամկետ զորացրվելուց հետո շարունակում է ուսումը համալսարանում ու նոր հաջողություններ գրանցում կարատեում։ 2022-ին, արդեն վիրավոր ոտքով, Դավիթը մասնակցեց կարատեի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Back to top button