ԿարևորՔաղաքական

Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առիթով:

«Հարգելի Նիկոս Խրիստոդուլիդես, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Հայաստան-Կիպրոս հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, և Դուք այդ հարցում հսկայական ներդրում ունեք»,- Թվիթերի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Կիրակի օրը կայացած քվեարկության երկրորդ և վերջին փուլում Կիպրոսի նախագահ է ընտրվել Նիկոս Խրիստոդուլիդեսը։

Կիպրոսի ԱԳ նախկին նախարարը հավաքել է 51,9 տոկոս աջակցություն երկրորդ փուլի քվեարկության ժամանակ: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա կիրակի երեկոյան:

Կարդացեք նաև

Back to top button