
Շվեյցարիայից որոնողափրկարարական թիմերը Սիրիայում ավերիչ երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց փլատակներից փրկել են հայ փոքրիկին՝ երեք ամսական Վարդանին, և նրա մորը՝ Յասմինին, Zartonk media-ի փոխանցմամբ՝ հաղորդում է շվեյցարական հեռուստաալիքը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում, որոնցից ամենից շատ տուժել է Սիրիան: Վ
երջին տվյալներով՝ Թուրքիայում աղետի հետևանքով զոհվել է 29 605 մարդ։ Սիրիայում երկրաշարժից հետո, ըստ ԱՀԿ-ի տվյալների, զոհվել է մոտ 8,5 հազար մարդ։




