ԿարևորՀասարակություն

«Համերի» վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: 

Կարդացեք նաև

Back to top button