Միջազգային
Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել
Ալժիրում եռօրյա սոգ է հայտարարվել՝ ի հիշատակ C- 130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառով զոհվածների: Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել փետրվարի 11 — ին՝ երկրի հյուսիս — արեւելքում: Ըստ Լենտա.ու-ի՝ Ալժիրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զոհվել են ինքնաթիռում գտնվող զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները՝ 77 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի մասին: Ողջ է մնացել մեկ մարդ, ով գլխի և կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:
Նախնական տվյալներով՝ աղետի հնարավոր պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները: Վթարի վայրում տեսանելիությունը եղել է վատ, նաև՝ ուժեղ քամի: Բացի այդ՝ տեղացել է ձյուն: Ականատեսների խոսքերով՝ ինքնաթիռի անկման հատվածում ուժեղ պայթյուն է որոտացել: