ԿարևորՍպորտ

Օլիմպիական առաջին ոսկին նվաճեց ամերիկացի սնոուբորդիստը

Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը բաժին հասավ ամերիկացի Սեյջ Կոցենբուրգին: Վերջինս հաղթեց սլոուպսթայլի մրցումներում: Կոցենբուրգը եզրափակչում վաստակեց 93,50 միավոր: Երկրորդ տեղն զբաղեցրեց նորվեգացի Ստոլե Սանդբեկը (91,75 միավոր): Բրոնզե մեդալը նվաճեց կանադացի Մարկ Մակմորրիսը (88,75):

Ավելացնենք, որ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ամերիկացի Շոն Ուայթը մրցումներից դուրս եկավ դրանց մեկնարկից առաջ:

Back to top button