ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարը ողջունում է ԵՄ-ի որոշումը լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան

Հայաստանը ողջունել է ԵՄ-ի՝ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը։

«Մենք ողջունում ենք լիարժեք քաղաքացիական առաքելություն Հայաստան ուղարկելու ԵՄ-ի որոշումը՝։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»,- թվիթերյան գրառման մեջ նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում ստեղծել Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) : Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության, վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

Կարդացեք նաև

Back to top button