Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը կշարունակեն ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունները՝ առաջիկա շաբաթներին բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար, ասված է ՄԽ համանախագահների այսօր տարածած հայտարարության մեջ։
Համանախագահները փետրվարի 4- 5- ին այցելել են Բաքու եւ Երեւան, հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ։ Հայտարարության մեջ նշված է, որ պետությունների ղեկավարների հետ համանախագահները քննարկել են Փարիզում ԱԳ նախարարների հետ վերջին հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ ընդգծել են ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հետագա առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը։ Նրանք շեշտել են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ամենաբարձր մակարդակով բանակցությունները շարունակելու անհրաժաշտությունը։
Կողմերը հայտնել են, որ մտադիր են ամրապնդել զինադադարը եւ խուսափել հետագա լարվածությունից՝ հատկապես նկատի ունենալով Սոչիի օլիմպիական խաղերը։