ԿարևորՀասարակություն

Հուսով եմ, որ նաև միջազգային հանրության ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի ճգնաժամը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետություն պետնախարար Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ նաև միջազգային հանրության շարունակվող ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի ճգնաժամը։

Նա Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին, որն օրեցօր ավելի է խորանում։

Արցախը և արցախցին անկոտրում է՝ պայքարելու իր հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի համար։

Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրով մտահոգ օտարերկրյա բոլոր պաշտոնյաներին՝ Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և իրենց կողմից խնդիրը բարձրաձայնելու համար։

Հուսով եմ, որ նաև միջազգային հանրության շարունակվող ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի այս ճգնաժամը»։

Կարդացեք նաև

Back to top button