ԿարևորՀասարակություն

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Պողոսյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:  

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Վահրամ Գրիգորյանն ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Կարդացեք նաև

Back to top button