
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ուկրաինայի ներքին քաղաքականության մեջ ի հայտ է գալիս հերթական ճգնաժամային իրավիճակը և քաղաքական դե ֆակտո ընտրված իշխանությունն ապրում է լեգիտիմության ճգնաժամ: Այսօրվա իշխանությունը Մայդանը վերացնելու համար փաստացի ունի ուժային մեթոդների դիմելու հնարավորություններ, սակայն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով, չի դիմում այդ քայլին, քանի որ այն կբերի նոր ճգնաժամի և երկրում դժգոհությունների ալիք կբարձրանա: Նման իրավիճակում իշխանությունը զրկված է ուժային գործողություն իրականացնելու հնարավորությունից։
Մարկարովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր «Բակտիվշչինա» կուսակցության նախագահ Արսենի Յացենյուկը կընդունի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ վարչապետ դառնալուառաջարկությունը։ Արտահերթ ընտրությունների արդյունքում էլ, ըստ նրա, ընդդիմադիր որեւէ ուժ առանձին չի կարող խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել, ի տարբերություն Ռեգիոնների կուսակցության, որը նման հնարավորություն ունի։ «Կրկնվելու է այս իրավիճակը, նոր ընտրություններից հետո դժվար է ասել, սակայն վստահորեն կարելի է նշել, որ ընդդիմադիր ուժերից ոչ մեկն առանձին չի կարողանա հավաքել այդքան ձայն, որ միանձնյա ստեղծի կառավարություն։ Իսկ եթե լիենոլւ է կոալիցիայ, ապա պոտենցիալ կոալիցիայում դժվար թե ամեն ինչ կլինի լավ»,- կարծում է Մարկարովը։ Եվրամայդանը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի, բխում է Ուկրաինայի քաղաքացիների որոշ զանգվածի շահերից, ով էլ արտաքին դերակատարողների կողմից ստանում է օժանդակություն։
Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությանը եւ հնարավոր խնդիրներին, որոնք կարող են առաջանալ, քաղաքագետը նշեց, որ Հայաստանը փորձում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ տարբեր երկրների և բևեռների հետ, եւ այս կամ այն դաշինքին միանալը առաջին հերթին բխում է մեր երկրի շահերից։




