
Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական վանքի պատերը ենթարկվել են վանդալիզմի, հայտնում է Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը։
Պատերին արված գրառումներում եղել են ատելություն պարունակող այնպիսի գրառումներ, ինչպիսիք են․ «մահ հայերին, քրիստոնյաներին, արաբներին, հեթանոսներին»։

«Սա առաջին անգամը չէ, որ նման միջադեպ է տեղի ունենում։ Երուսաղեմի հայերը, մյուս փոքրամասնությունների հետ մեկտեղ, ենթարկվել են խտրականության և անթիվ անգամ ենթարկվել բռնությունների։ Հրեա ծայրահեղականների կողմից կատարված այս ատելության հանցագործությունները ավելացել են վերջին մի քանի տարիների ընթացքում, և դրանք կշարունակեն տեղի ունենալ, եթե հանցագործների դեմ միջոցներ չձեռնարկվեն»,- ասված է Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ։
«Խտրականությունը բացարձակապես անընդունելի է հայ համայնքի համար, մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողություններն ու պահանջում ենք, որ այս հարցը լուծվի տեղական իշխանությունների կողմից»,- նշվում է հայտարարության մեջ:




