ԿարևորՔաղաքական

Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների խոստովանություն էր․ Մարուքյան

Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր՝ կարծում է ՀՀ հատուկ հանձնարարության դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասել է, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, և նրանք կարող են հեռանալ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով»,- իր Թվիթերի էջում գրել է Մարուքյանը։

Կարդացեք նաև

Back to top button