
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 2-ի երեկոյան ժամանել են տարածաշրջան: Ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի թվիթերյան գրառումից տեղեկանում ենք, որ համանախագահները
ծրագրում են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ: «Մենք կհանդիպենք նախագահների հետ պարզելու` պատրաստ են արդյոք խաղաղությանն ընդառաջ քայլ կատարել»,-գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ` Բաքու են ժամանել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Ժակ Ֆորը և ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Փետրվարի 3-ին համանախագահները հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվի այցից հետո համանախագահները կայցելեն Հայաստան:




