ԿարևորՔաղաքական

Թուրքիան Արարատ լեռան վրա ռազմաբազա է կառուցում

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում, գրում է Արմենպրեսը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով։

Նշվում է, որ ռազմաբազան Թուրքիան կառուցում է «ահաբեկչության դեմ պայքարելու համար»։

Կարդացեք նաև

Back to top button