
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 14:30- ի դրությամբ,առատ ձյան պատճառով Նոյեմբերյան — Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այն անցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար:
Ստեփանավանի, Թումանյանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




