
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգորը Պոպովը (ՌԴ) հաջորդ շաբաթ ժամանելու են տարածաշրջան: Այս մասին, «Թրենդ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը: Ըստ աղբյուրի, համանախագահների այցելության նպատակը` կողմերի հետ բանակցությունները շարունակելն է:




