
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով, գրում է «Արմենպրես»-ը։
Բողոքի ակցիայի մասնակիցները նախ երթով շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:




