
Երևանում մեկնարկած 6-րդ ճարտարագիտական շաբաթվա ընթացքում ոլորտի մասնագետներն ու ոլոտով հետաքրքրվածները հնարավորություն կունենան մասնակցելու միկրոսխեմաների, կիբեռանվտանգության էլեկտրոնիկայի և մեխանիկայի արտադրության վերաբերյալ քննարկումներին։ Ինժեներական քաղաքի այցելուները կծանոթանան նաև առկա կրթական ծրագրերին, իսկ քաղաքի ուսանողները կներկայացնեն իրենց նախագծերը։ Եռօրյա միջոցառումը կամփոփվի Վանաձորում ։ Կազմակերպիչները հույս ունեն ինժեներական շաբաթը վերածել տարածաշրջանային մասշտաբի ու կարևորության միջոցառման։
Անցում ինժեներական քաղաքից՝ արտադրականի, ներկրողից՝ արժեք ստեղծողի, մշակումներից՝ իրագործման։ Եթե 5-րդ Ինժեներական շաբաթն այս անցումների մասին էր, ապա 6-րդում արդեն արդյունքներ են արձանագրվում։ Տեխնոլոգիաների մշակումից անցումը սերիական արտադրություն ենթադրում է նոր տեսակի գիտելիքների ստացում, ոլորտում լոգիստիկ արժեշղթաների գնագոյացում: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սերիական արտադրության աննախադեպ ծավալների պատվերներնարդեն իրողություն է համարում․
«Պաշտպանական արդյունաբերության մասով ֆունդամենտալ փոփոխություններ ունենք, մասնավորապես, խոսքը վերաբերում է մշակումներից դեպի սերիական արդյունաբերության անցնելու այս տարվա արդեն իրողության մասին և ՊՆ-ի կողմից սերիական արտադրության աննախադեպ ծավալների պատվերների իջեցմանը։ Հիմա չեմ ցանականում թվեր հնչեցնել, բայց ուզում եմ Ձեզ ասել, որ իսկապես տպավորիչ արդյունքների մասին է խոսքը»։

Գործադիրը 2022-ին շուրջ 60 տոկոս աճ է կանխատեսում ոլորտում, ինչը նշանակում է, որ աշխատակիցների թվաքանակը հաջորդ տարի 20 հազարից կհասնի 40 հազարի։ Համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը 5 տոկոսի շրջանակում կլինի։
«ԲՏԱ ոլորտն այս և նախորդ տարի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա։ Մենք գիտենք, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացող տեմպերով զարգացումը և դա է, ըստ էության, ամենամեծ հնարավորությունը։ Դա ոչ միայն մեր գնահատականն է, այլև միջազգային կազմակերպությունների»։
Միջոցառումն այս տարրի անցկացվում է «Ճարտարագիտություն, գիտություն և արվեստ» խորագրով՝ փորձելով ստեղծել միջոլորտային համագործակցության հնարավորություններ։ Միջոցառման երկրորդ օրը Ինժեներական քաղաքում կանցկացվի ճարտարագիտական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ոչ միայն ոլորտի նվաճումները, այլև մասնագիտական առանձնահատկությունները, որոնք երիտասարդների համար կարող են հետաքրքրության լուրջ խթան դառնալ։ 10-ից ավելի ընկերություն արդեն դարձել է ինժեներական քաղաքի ռեզիդենտ և իրեն հատկացված հողակտորում սկսել ինժեներական աշխատանքներ։ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյան։
«Կարծում եմ այսօրվա մասնակիցներից շատերը վաղը ներկա կլինեն ցուցահանդեսին, որն անցկացվելու է ինժեներակամ քաղաքի տարածքում և անձամբ հնարավորություն կուենան տեսնել առաջընթացը։ Այս տարի սկսվել է հողի բարեկարգման աշխատանքները , դրանք ավարտական փուլում են, հուսով ենք մինչև տարեվերջ ավարտել։ Ես նույնպես անհամբեր սպասում եմ վաղվա միջոցառմանը, որ անձամբ տեսնեմ, թե ինչպես են ընթացել աշխատանքները, թեև պարբերապար այցելել ենք»։

Միջոցառման երրորդ օրը Վանաձորում է անցկացվելու՝ փաստելու, որ ինժեներությամբ հնարավոր է նաև մարզերում զբաղվել։ Ճարտարագիտական շաբաթը միջազգային միտումների բացահայտման և տեղայնացման փորձեր ձեռնարկելու հնարավորություն է։ Ելույթների ընթացքում կներկայավեն նաև Հայաստանում ստեղծված բացառիկ լուծումներ, այլ ձևակերպմամբ՝ ապագա «ունիքորններ», բայց՝ ճարտարագիտության ոլորտում։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյան․
«Այսօր խոսվելու են լուծումների մասին, որոնց մասին շատ բաց չի ասվում, որովհետև բարդ համակարգեր են, որոնք աշխարհի մակարդակով դեռ միակն են։ Մի կողմից կարող է թվալ՝ դպրոցակա ն դաս է, բայց մյուս կողմից՝ դրանք համակարգեր են, որոնք այսօրվա դրությամբ աշխարհում միակն են և կարող եք փակ հանդիպումների ժամանակ ծանոթանալ դրանց։ Դրանցից ընդամենը 5-6 -ը կարող ենք առաջին կեսում լսել»։

Կառավարությունը 2050-ին նախատեսում է ունենալ 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և նվազագույնը 10 հազար աշխատող ստարտափ։ Այս նպատակին հասնելու համար ինժեներական համայնքի ներկայացուցիչները մի քանի կարևոր փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում։ Շեշտում են՝ պետականի և մասնավորի համատեղ ջանքերով պետք է կրթական ճեղքում ապահովել ու դրա միջոցով բավարարել մասնագետների քաղցը։ Հիշեցնում են նաև, որ ռազմական ոլորտում խնդիրները բազմաթիվ են, և դրանց լուծումները տեխնոլոգիական միտք, կապիտալ ու կառավարչական ուշադրություն են պահանջում։ Անուշադրությունը կարող է վտանգավոր լինել։




