
Արցախի ժողովուրդն արդեն 264 ժամ շրջափակման մեջ է, շատ բարդ իրավիճակ է, ամեն մի ժամը խորացնում է մարդկանց անհանգստությունը, մտահոգությունը, ագրեսիան, դեպրեսիան ազդում են մարդկանց կյանքի որակի վրա, այսօր ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա հայտնել է, որ երկուշաբթի օրվանից ֆեյսբուքում ուղիղ միացումներ կանի ոչ թե ամեն օր, այլ լուրջ հայտարարություն անելու համար, ավելի ակտիվ կաշխատեն տեղեկատվական ու օպերատիվ շտաբը։
«Բոլորը ցանկանում են հարց լուծել, երբեմն դա խանգարում է։ Այս իրավիճակում ես խնդրում եմ մարդկանց հարգել պետությունը, հասարակությունը, օրենքը»,-ասել նա՝ վստահություն հայտնելով, որ Արցախը հաղթահարելու է այս դժվարությունները։




