ԿարևորՀասարակություն

Եղիպատրուշում շահագործման կհանձնվի 2040 մ երկարությամբ ճոպանուղին

Եղիպատրուշում «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» ենթակառուցվածքների շինարարական ակտիվ աշխատանքները շարունակվում են։ Առաջինը շահագործման կհանձնվի 2040 մ երկարությամբ ճոպանուղին, որի նախագծումը և կառուցումը վստահվել է ավստրիական առաջատար «Դոպլմայր» (Doppelmayr) ընկերությանը։ Ընկերության ներկայացուցիչները Հայաստանում անձամբ հետևում և վերահսկում են աշխատանքները։

Կառավարությունն անցած տարի հուլիսին հավանության էր արժանացրել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար տարածքում (Եղիպատրուշ գյուղի մոտակայքում) կառուցել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։

Ըստ նախագծի՝ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։ Ակնկալվում է, որ լեռնային համալիրը կկարողանա սպասարկել տարեկան մինչև 500 հազար հաճախորդի։

https://www.facebook.com/municipality.aparan/videos/1143867199601588

Կարդացեք նաև

Back to top button