Քաղաքական

Ջեյմս Ուորլիք.Հայ զինվորի ողբերգական մահ է արձանագրվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հունվարի 29-ին իր Twitter-ի էջում ողբերգություն է որակել ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինվորի սպանվելու փաստը:

«Հայ զինվորի ողբերգական մահ է արձանագրվել: Երկու կողմերում արձանագրված մահվան դեպքերով իրավիճակի սրացումը վնասում է խաղաղ կարգավորման հեռանկարները»,- գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Back to top button