ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ առաջացնելու վտանգ է պարունակում․ ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարման վրա, ասել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռագուտահալի Ռավինդրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցով արտահերթ նիստում։

«Սա մտահոգիչ է, քանի որ պարունակում է հումանիտար ճգնաժամ առաջացնելու վտանգ»,- ասել է դեսպանը։

Նա միացել է Գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների:

Աջակցելով նաև տարածաշրջանում շարունակվող միջնորդությանը՝ նա խրախուսել է երկու կողմերին հետամուտ լինել դիվանագիտական ուղիներին՝ կայուն խաղաղ լուծման հասնելու համար:

«Համաշխարհային կարգը խարսխված է միջազգային իրավունքի, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա», — հավելել է Ռագուտահալի Ռավինդրան:

Կարդացեք նաև

Back to top button