ԿարևորՔաղաքական

Դիտորդական առաքալության ժամկետն ավարտվել է. ԵՄ-ն նոր թիմ կգործուղի Հայաստան

ԵՄ դիտորդներն ավարտել են առաքելությունը Հայաստանում: Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների պայմանավորվածության հիման վրաԵվրամիությունը հոկտեմբերի 20-ին դիտորդներ էր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ տեղում իրավիճակը վերահսկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով:

«40 եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ է եղել և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մենք սկսում ենք Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը՝ անցումային թիմով, որը հող կպատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու վերջնական նպատակով»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Եվրամիության Խորհուրդը, համաձայնեցնելով Հայաստանի իշխանությունների հետ, որոշել է, որ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կտեղակայի պլանավորման աջակցության անցումային թիմ, որը կբարձրացնի ԵՄ-ի իրազեկությունը անվտանգության իրավիճակի վերաբերյալ և կնպաստի երկրում նոր քաղաքացիական առաքելության պլանավորմանն ու նախապատրաստմանը:

Ակնկալվում է, որ անցումային պլանավորման աջակցության թիմը կաջակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ-ի կողմից աջակցվող կարգավորման գործընթացում:

Կարդացեք նաև

Back to top button