ԿարևորՔաղաքական

Աշխատանքային խորհրդակցություն ԱՀ նախագահի մոտ․ քննարկվել է շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և  շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։

Խորհրդակցությանը մասնակցել են  ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Կարդացեք նաև

Back to top button