
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքում հայտնել է, որ Ադրբեջանը գազի մատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների։
Նա հայտնել է, որ հնարավոր է` Լաչինի ճանապարհն այսօր բացվի:
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ վաղը՝ դեկտեմբերի 17-ին, Ստեփանակերտում հանրահավաք կկազմակերպվի։
«Վաղը հայտարարում եմ հանրահավաք, որը պետք է անենք Ստեփանակերտում ժամը երեքին։ Եվ ես կոչ եմ անում բոլորին մասնակցել այդ հանրահավաքին, որպեսզի ցույց տանք մեր ուժը, մեր միասնությունը»,-ասել է նա:




