ԿարևորՀասարակություն

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են, տեղեկացնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:

«Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ», — ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button