ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Հայկական նոր հավելված, որ կօգնի «խոսել»

App Store, Play Market հարթակներում շուտով հասանելի կլինի հայալեզու անվճար հավելված՝ խոսքի դժվարություններ ունեցող մարդկանց համար։ Հավելվածից կարող են օգտվել մանկական ուղեղային կաթված, աուտիզմ ունեցող կամ, օրինակ, գանգուղեղային վնասվածքի կամ ինսուլտի հետևանքով խոսելու ունակությունը կորցրած բոլոր տարիքային խմբերի մարդիկ։ Հաղորդակցությանն օժանդակող հավելվածը հայերենով աշխատող առաջին ու առայժմ միակ ծրագիրն է։

Այն հնարավորություն է տալիս հատուկ պատկերների միջոցով բառ առ բառ նախադասություններ կազմել։ Դրանից հետո ծրագիրը վերարտադրում է պատրաստի միտքը, խոսում օգտատիրոջ փոխարեն։

Back to top button