ԿարևորՔաղաքական

Տիգրան Բալայան. Ադրբեջանը խեղաթյուրել է հանդիպման էությունը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած հանդիպումից հետո, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը մեկնաբանելով այն, նշել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների առանցքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով վերոնշյալին, նշել է.«Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն: Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»:

 

Back to top button