ԿարևորՀասարակություն

Ճապոնիայի դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, հայտնում են Սպիտակի ԲԿ-ի մամուլի ծառայությունից:

Դեռ ամիսներ առաջ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Ճապոնիայի քաղաքացիներ, տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն, վիրահատվել, ստացել անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի և Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հանդիպել նաև իրենց քաղաքացիներին վթարից հետո վիրահատած բուժանձնակազմին:

Կարդացեք նաև

Back to top button