ԿարևորՀասարակություն

Մարդասիրական օգնություն՝ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքին

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ «Մեյջորել Արմենիա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ բաշխեց սննդի և հիգիենիկ պարագաների  314 փաթեթ: Կազմակերպության աշխատակիցները մասնակցեցին փաթեթավորման և բաշխման աշխատանքներին:

Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական առաքելությանը պարբերաբար միանում են կորպորատիվ հատվածի մեր գործընկերները, ինչի շնորհիվ կարողանում ենք ընդլայնել մեր շահառուների շրջանակը և տրամադրվող աջակցության ծավալները:

Մեյջորել Արմենիան 4 միլիոն ՀՀ դրամ նվիրատվություն էր կատարել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին աջակցելու նպատակով:

Մեյջորելը աշխարհի շուրջ 44 երկրից ավելի քան 60 լեզվով բիզնես գործընթացների սպասարկում իրականացնող միջազգային ընկերություն է, որի հիմնական կորպորատիվ արժեքների՝ Ստեղծարարության, Գերազանցության և Հարգանքի համատեքստում առանցքային նշանակություն ունի սոցիալական պատասխանատվությունը։ 2019 թվականից հիմադրված երևանյան մասնաճյուղը՝ ավելի քան 400 աշխատակիցներով, այս համայնքային աջակցության այս առաքելությունը դարձրել է իր գործունեության առաջնային օրակարագրերից մեկը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման     հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Կարդացեք նաև

Back to top button