
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտնել է Երևանում Կանադայի հյուպատոսություն բացելու մասին։
«Սա կենսական առաջընթաց է Հայաստանում դեսպանություն բացելու ճանապարհին և առանցքային է մեր ժողովուրդների միջև կապերը կամրջելու համար, որոնք ծառայում են որպես մեր բարեկամության հիմքը»,- գրել է նա թվիթերիում։
Canada will be opening a new consulate in Yerevan, Armenia.
— Mélanie Joly (@melaniejoly) November 24, 2022
This is a vital step forward to opening an embassy in Armenia and is key to bridging our people-to-people ties that serve as the foundation of our friendship.https://t.co/1xFv4Rvijg pic.twitter.com/9hlWLC43d9
Նոր հյուպատոսությունը հանրության համար բաց կլինի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից:




