
Կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի նոյեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Օրակարգում 5 հարց է․
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի հարցը։




